ՀՀ Փաստաբանների Պալատ

Ա.Զոհրաբյանը մտադիր է ապահովել Փաստաբանների պալատի ֆինանսական հոսքերի թափանցիկությունը

05.09.2013 10:57

«Երբ մարդը սկսում է նեգատիվ քայլից, նեգատիվ ինֆորմացիան ունենում է նաև նեգատիվ հետևանքներ, և ընտրության օրը կտեսնենք նեգատիվ էֆեկտը: Ինձ համար թիրախը խնդիրն է և ոչ թե մարդը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ փատսաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը՝ դեմ արտահայտվելով նախընտրական քարոզարշավի ժամանակ սև տեխնոլոգիաների կիրառմանը:


Նշենք, որ սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու' Աշոտ Թադևոսյանը, Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը և Կրոմվել Գրիգորյանը: Թեկնածուներից մեկը՝ Տիգրան Աթանեսյանն իր քարոզարշավն սկսել էր բջջային օպերատորների միջոցով հաղորդագրություն ուղարկելով, որո կոչ էր արել ընտրել իրեն և «թույլ չտալ, որ Պալատը դառնա դատարանների կցորդ: Պալատը բոլոր փաստաբաններինն է»:


«Դատարանի կցորդ» դառնալու վտանգ Արա Զոհրաբյանը չի տեսնում։ «Ես որպես փաստաբան, չընտրվելու դեպքում էլ, լինելու եմ ակտիվ Փաստաբանների պալատի կյանքում և ինքս էլ երաշխավորում եմ ու ասում եմ, որ որևիցե մեկը չի կարող նման բան թույլ տալ, մեր փաստաբանները դա թույլ չեն տա: Ունենք Պալատի ուժեղ խորհուրդ, որը կազմված է գրագետ փաստաբաններով և ունենք ակտիվ փաստաբաններ, որոնք մշտապես իրենց քննադատություններով, մոտեցումներով, ակտիվությամբ միշտ ստիպում են պալատին աշխատել: Թույլ չենք տա, որ այդպիսի բան լինի»:


Ա.Զոհրաբյանը ներկայացրեց նաեւ իր ծրագրի որոշ հիմնադրություններ։ Ըստ այդմ՝ փաստեց, որ ծրագրում է զարգացնել Հանրային պաշտպանի ինստիտուտը' փորձելով դրանում ներգրավել նաև երիտասարդ մասնագետներին: «Երիտասարդ փաստաբաններն այդպիսով կկարողանան լուծել իրենց աշխատանքային փորձի խնդիրը», -հավելեց թեկնածու Զոհրաբյանը: Միաժամանակ քայլեր կձեռնարկվեն Պալատի խորհրդի նիստերը առավել թափանցիկ դարձնելու համար:

«Ցանկացած փաստաբան կարողանալու է հավաքել իր ծածկագիրը և մտնել կայք ու հետևել խորհրդի նիստերին: Փաստաբանը կտեսնի, թե իր ընտրած խորհրդի անդամն ինչով է զբաղվում, և մյուս կողմից»,- հավելեց Արա Զոհրաբյանը' երաշխավորվելով, որ կապաովվի նաեւ Պալատի ֆինանսական հոսքերի թափանցիկությունը։


Իսկ փաստաբանների իրավունքների պաշտպանության համար թեկնածուն ընտրվելու դեպքում մտադիր է ստեղծել մասնագիտական կառույց' Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով:


«Փաստաբանների պալատը միշտ էլ կանգնած է եղել իր գործընկերների կողքին: Իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե Պալատը չի կանգնում փաստաբանների կողքին: Մենք ունենք այդպիսի բազմաթիվ դեպքեր, երբ Պալատը աջակցել է գործընկերներին' Մուշեղ Շուշանյան, Ստեփան Ոսկանյան, Թամարա Յայլոյան և այլն: Մեր գործընկեր փաստաբանների հետ կապված ցանկացած միջացառում Փաստաբանների պալատը միշտ արձագանքել ու արձագանքում է»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ նկատելով, սակայն, որ Պալատը պարտավոր չէ պաշտպանել, և ինչպես Զոհրաբյանն ասաց, Պալատը չի կարող պաշտպանել այն փաստաբանին, ով իր վստահորդի համար վարքագծի կանոնագիրքը խախտելով, հետևանք է առաջացնում: «Պալատը չի կարող պաշտպանել այդպիսի փաստաբանին, Պալատը պետք է օբյեկտիվ լինի: Եթե մենք ինքներս մեզանից չպահանջենք, ապա ինչպե՞ս ենք պահանջելու դատավորներից: Պետք է ինքներս մեր նկատմամբ ազնիվ լինենք», -նշեց բանախոսը։


[15:01:44] Sona Truzyan: Ա.Զոհրաբյանը մտադիր է ապահովել Փաստաբանների պալատի ֆիանսական հոսքերի թափանցիկությունը
«Ես կարծում եմ՝ այս ընտրությունների արդյունքում պալատը պետք է մեկ քայլ առաջ գնա, ոչ թե՝ հետ, ուստի ընտրապայքարի մասնակից մյուս թեկնածուներին կոչ եմ անում թիրախում վերցնել խնդիրը, ոչ թե՝ անձանց: նա Ինձ համար թիրախը խնդիրն է և ոչ թե մարդը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ փատսաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը՝ դեմ արտահայտվելով նախընտրական քարոզարշավի ժամանակ սև տեխնոլոգիաների կիրառմանը:


Նշենք, որ սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու' Աշոտ Թադևոսյանը, Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը և Կրոմվել Գրիգորյանը: Թեկնածուներից մեկը՝ Տիգրան Աթանեսյանն իր քարոզարշավն սկսել էր բջջային օպերատորների միջոցով հաղորդագրություն ուղարկելով, որո կոչ էր արել ընտրել իրեն և «թույլ չտալ, որ Պալատը դառնա դատարանների կցորդ: Պալատը բոլոր փաստաբաններինն է»:

 

«Դատարանի կցորդ» դառնալու վտանգ Արա Զոհրաբյանը չի տեսնում։ «Ես որպես փաստաբան, չընտրվելու դեպքում էլ, լինելու եմ ակտիվ Փաստաբանների պալատի կյանքում և ինքս էլ երաշխավորում եմ ու ասում եմ, որ որևիցե մեկը չի կարող նման բան թույլ տալ, մեր փաստաբանները դա թույլ չեն տա: Ունենք Պալատի ուժեղ խորհուրդ, որը կազմված է գրագետ փաստաբաններով և ունենք ակտիվ փաստաբաններ, որոնք մշտապես իրենց քննադատություններով, մոտեցումներով, ակտիվությամբ միշտ ստիպում են պալատին աշխատել: Թույլ չենք տա, որ այդպիսի բան լինի»:


Ա.Զոհրաբյանը ներկայացրեց նաեւ իր ծրագրի որոշ հիմնադրություններ։ Ըստ այդմ՝ փաստեց, որ ծրագրում է զարգացնել Հանրային պաշտպանի ինստիտուտը' փորձելով դրանում ներգրավել նաև երիտասարդ մասնագետներին: «Երիտասարդ փաստաբաններն այդպիսով կկարողանան լուծել իրենց աշխատանքային փորձի խնդիրը», -հավելեց թեկնածու Զոհրաբյանը: Միաժամանակ քայլեր կձեռնարկվեն Պալատի խորհրդի նիստերը առավել թափանցիկ դարձնելու համար:

«Ցանկացած փաստաբան կարողանալու է հավաքել իր ծածկագիրը և մտնել կայք ու հետևել խորհրդի նիստերին: Փաստաբանը կտեսնի, թե իր ընտրած խորհրդի անդամն ինչով է զբաղվում, և մյուս կողմից»,- հավելեց Արա Զոհրաբյանը' երաշխավորվելով, որ կապաովվի նաեւ Պալատի ֆինանսական հոսքերի թափանցիկությունը։


Իսկ փաստաբանների իրավունքների պաշտպանության համար թեկնածուն ընտրվելու դեպքում մտադիր է ստեղծել մասնագիտական կառույց' Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով:


«Փաստաբանների պալատը միշտ էլ կանգնած է եղել իր գործընկերների կողքին: Իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե Պալատը չի կանգնում փաստաբանների կողքին: Մենք ունենք այդպիսի բազմաթիվ դեպքեր, երբ Պալատը աջակցել է գործընկերներին' Մուշեղ Շուշանյան, Ստեփան Ոսկանյան, Թամարա Յայլոյան և այլն: Մեր գործընկեր փաստաբանների հետ կապված ցանկացած միջացառում Փաստաբանների պալատը միշտ արձագանքել ու արձագանքում է»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ նկատելով, սակայն, որ Պալատը պարտավոր չէ պաշտպանել, և ինչպես Զոհրաբյանն ասաց, Պալատը չի կարող պաշտպանել այն փաստաբանին, ով իր վստահորդի համար վարքագծի կանոնագիրքը խախտելով, հետևանք է առաջացնում: «Պալատը չի կարող պաշտպանել այդպիսի փաստաբանին, Պալատը պետք է օբյեկտիվ լինի: Եթե մենք ինքներս մեզանից չպահանջենք, ապա ինչպե՞ս ենք պահանջելու դատավորներից: Պետք է ինքներս մեր նկատմամբ ազնիվ լինենք», -նշեց բանախոսը։

Հեղինակ:
«Փաստինֆո»

 

Աղբյուրը՝  http://pastinfo.am/hy/node/21597



Բեռնել

Վերադառնալ