ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐՉԻԼ ԿԲԻԼԱՇՎԻԼԻԻ ՆԱՄԱԿՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ

03.09.2013 12:47

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վրաստանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Արչիլ Կբիլաշվիլիի աջակցության նամակն ուղղված իրեն:

«Հարգելի Տիգրան,

Շնորհակալ եմ մեր անցյալ համագործակցության առնչությամբ Ձեր ջերմ խոսքերի և հիշողություների համար: Ինձ համար չափազանց անսպասելի էր երբ ես, դատապաշտպան լինելով հանդերձ, Վրաստանի գլխավոր դատախազ դարձա: Եվ այժմ, ինձ համար, ինչպես աշխարհի բոլոր գլխավոր դատախազների համար հիմնական մարտահրավերը, երկրում օրենքի գերակայության սկզբուների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումն է:

Ողջունում եմ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ դառնալու Ձեր որոշումը: Դուք օժտված եք պրոֆեսիոնալ իրավաբանին հարիր բոլոր որակներով՝ օրենքի իմացությամբ, վերլուծական հմտություններով և մարդկային ու բարոյական բարձր հատկանիշներով: Հաջողություն եմ մաղթում Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ դառնալու Ձեր նախաձեռնության գործում և հավատացած եմ, որ Ձեր հաջողության դեպքում հայստանյան իրավաբանները' ի դեմ Ձեզ, հարգարժան Նախագահ կունենան:

Հարգանքներով,

Արչիլ Կբիլաշվիլի»

 

Աղբյուրը՝  http://iravaban.net/2013/09/02/%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A4%D5%A1%D5%BF/



Բեռնել

Վերադառնալ