ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել են փաստաբանական գործունեության քրեականացման և փաստաբանի մասնագիտական անկախության պաշտպանության հիմնախնդիրները
27.10.2026 15:53
2026 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում, Ֆրանսիայի փաստաբանական միությունների ազգային խորհրդի հետ համատեղ, անցկացվել է «Փաստաբանական գործունեության քրեականացում. երբ փաստաբանությունը դառնում է քաղաքական» խորագրով համաժողով:
Միջոցառման շրջանակներում բանախոսություններով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմինե Ֆանյանը, Ֆրանսիայի փաստաբանական միությունների ազգային խորհրդի նախագահ Ժյուլի Կուտյուրիեն, խորհրդի անդամներ Լողանս Ղոքը և Ամելի Մողինոն:
Քննարկմանը ներկա են եղել ՀՀ փաստաբանների պալատի և Ֆրանսիայի փաստաբանական միությունների ազգային խորհրդի այլ ներկայացուցիչներ:
Համաժողովի առանցքում փաստաբանական գործունեության անկախության երաշխիքները, փաստաբանների մասնագիտական իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները, ինչպես նաև մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում փաստաբանների նկատմամբ հնարավոր ճնշումների և քրեական հետապնդման հիմնախնդիրներն էին։
Համաժողովի շրջանակներում կարևորվել է այն սկզբունքը, որ փաստաբանը չի կարող նույնացվել իր վստահորդի, վերջինիս դիրքորոշումների կամ պաշտպանվող շահերի հետ, իսկ օրինական մասնագիտական գործունեության իրականացումը չպետք է հիմք դառնա փաստաբանի նկատմամբ ճնշումների կամ հետապնդումների համար։
Հայաստանի և Ֆրանսիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը նաև մասնագիտական փորձի փոխանակման և երկու երկրների փաստաբանական համայնքների միջև ձևավորված երկարամյա համագործակցության ամրապնդման նպատակ ուներ։
Բեռնել
Վերադառնալ






















