Վերապատրաստման հեռավար դասընթաց «Հաճախ հանդիպող հարկային իրավախախտումներ․ վարչական և քրեական պատասխանատվությունների տարանջատում» թեմայով
13.11.2026 16:44Հարգելի՛ փաստաբաններ,
16.11.2026թ. ժամը 18:30-20:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, կազմակերպելու է վերապատրաստման հեռվար դասընթաց «Հաճախ հանդիպող հարկային իրավախախտումներ․ վարչական և քրեական պատասխանատվությունների տարանջատում» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ դասընթացը կայանալու է միայան հեռավար եղանակով:
Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:
- Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Դավիթ Բակլաչյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 16.11.2026թ․ ժամը 10:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- 16․11․2026թ․ ժամը 10:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի նշման, գրանցումները չեն հաշվարկվելու,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 16․11․2026 թ․-ը ժամը 17:30-ը:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ






















