ՀՀ Փաստաբանների Պալատ

Գ Ո Ր Ծ Ա Դ Ո Ւ Լ

15.05.2013 17:51

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Հանրահայտ է, որ փաստաբանները կարող են մեծ դեր ունենալ դատական իշխանության կայացման գործում` ինչպես դատական գործերում իրենց անմիջական մասնակցությամբ, այնպես էլ դատական համակարգի ու առանձին դատավորների գործունեության նկատմամբ իրենց վերաբերմունքի դրսևորմամբ: Փաստաբանական համայնքի կողմից դատական համակարգի տարբեր ճյուղերին տրված գնահատականները, որպես կանոն, ամփոփում են դատարանների հետ առնչված քաղաքացիների կարծիքները, ուստի և` հանդիսանում են առավել անկողմնակալ ու արժեքավոր:

2012 թվականի հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության ավելի քան 500 փաստաբաններ մեկօրյա գործադուլի միջոցով իրենց բողոքն ուղղեցին ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի՝ որպես դատական համակարգում առկա անորոշության, անկանխատեսելիության, հակասական իրավակիրառ պրակտիկայի հիմնական պատասխանատուի: Շուտով կլրանա մեկ տարին այն օրվանից, երբ այդ ակցիան տեղի ունեցավ, սակայն որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել, դեռ ավելին`հիմքեր կան ասելու, որ ճգնաժամն էլ ավելի է խորացել:

Դատական համակարգում շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ` դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները կրկին առանց պատճառաբանության կամ շաբլոնային, ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձվում են: Արդյունքում, նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ տարբեր գործերով ընդունվում են միմյանց հակասող դատական ակտեր, ինչը խարխլում է իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը։ Թեև ՀՀ վճռաբեկ դատարանը Սահմանադրությամբ և օրենքով կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը և պետք է նպաստի իրավունքի զարգացմանը, սակայն գործնականում շարունակում է շեղվել այդ ուղուց: Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու իրական չափանիշները և գործընթացը շարունակում են մնալ ստվերում և այս կամ այն վճռաբեկ բողոքի` վարույթ ընդունվելու կամ չընդունվելու հեռանկարը որևէ տրամաբանական վերլուծության ենթակա չէ:

Դատական համակարգի առկա թերությունները որակվել են որպես խիստ մտահոգիչ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից` նրա 2012 թվականի տարեկան զեկույցում: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանի բացասական գնահատականները, կապված դատական ատյանների, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի գործունեության հետ, զգալի չափով համընկնում են այն մտահոգությունների և գնահատականների հետ, որոնց մասին բարձրաձայնել էին փաստաբանները` 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլի միջոցով:

Մտահոգիչ է նաև այն փաստը, որ` լսելով իր հասցեին հնչած և հնչող քննադատությունները, Վճռաբեկ դատարանը ոչ թե փորձում է պայքարել դրանց պատճառների դեմ, այլ հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցնում, հաշվի չառնելով այն պարզ փաստը, որ փաստաբանների կողմից տրվող գնահատականները իրականում այն տասնյակ հազարավոր մարդկանց (այդ թվում` ինչպես դատարաններում պարտություն կրած, այնպես էլ հաղթանակած) միջինացված և ամփոփված կարծիքն է, ովքեր առնչվել են դատական համակարգի հետ նշված փաստաբանների միջոցով: Չարժևորելով փաստաբանների կարծիքը` Վճռաբեկ դատարանը, փաստորեն, բացահայտում է, որ որևէ նշանակություն չի տալիս նաև այդ քաղաքացիների կարծիքին:

Ստեղծված պայմաններում փաստաբաններին այլ բան չի մնում, քան կազմակերպել ու անցկացնել նոր գործադուլ, ցույց տալու համար, որ` չնայած նախորդ գործադուլից հետո իշխանությունների կողմից տրված խոստումների, Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունեցել:

Հիմք ընդունելով վերը նշվածը և՝

հիշեցնելով, որ 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլին մասնակցած փաստաբանների կողմից պաշտոնապես հայտարարվել էր, որ` նշված ակցիայի պատճառը հանդիսացած թերությունները չշտկվելու դեպքում մասնակիցները դիմելու են նորանոր ակցիաների,

արձանագրելով, որ 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլից հետո և մինչ այժմ այդ առումով դրական փոփոխություններ չեն եղել,

հավատարիմ մնալով 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործադուլի ընթացքում հռչակված գաղափարներին`

Ստորև հիշատակված փաստաբաններս հայտարարում ենք, որ 2012 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած գործոդուլի տարեդարձին` սույն թվականի հունիսի 10-ին և 11-ին, իրականացնելու ենք նոր գործադուլ, որի ընթացքում չենք մասնակցելու դատական նիստերի և այլ դատավարական գործողությունների: Գործադուլի նպատակն է` իշխանության բոլոր ճյուղերի և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա: Կոչ ենք անում մյուս բոլոր փաստաբաններին` միանալ այդ գործադուլին:

06 մայիսի, 2013թ.

Փաստաբաններ՝

$11.      Գևորգ Դավթյան

$12.      Լիպարիտ Սիմոնյան

$13.      Անի Թորոսյան

$14.      Գարիկ Մալխասյան

$15.      Ավագ Լալայան

$16.      Ռոբերտ Մանվելյան

$17.      Հայկ Հարությունի Հարությունյան

$18.      Մարատ Կոստանյան

$19.      Արա Զաքարյան

$110.  Սամվել Ջաղինյան

$111.  Մուրադ Ասրյան

$112.  Հայկ Ալումյան

$113.  Դավիթ Արզումանյան

$114.  Բագրատ Վարդանյան

$115.  Ալինա Ռեվազյան

$116.  Անահիտ Սաղաթելյան

$117.  Արմինե Լևոնի Հարությունյան

$118.  Զարուհի Թամազյան

$119.  Նարինե Ռշտունի

$120.  Արմենուհի Գևորգյան

$121.  Ռուբեն Ռշտունի

$122.  Նոնա Գալստյան

$123.  Ստեփան Գրիգորյան

$124.  Նորայր Նորիկյան

$125.  Համազասպուհի Գրիգորյան

$126.  Սյուզաննա Խչեյան

$127.  Մերի Խաչատրյան

$128.  Լուսինե Տարիելի Հակոբյան

$129.  Տիգրան Եգորյան

$130.  Արսեն Դավթյան

$131.  Լուսինե Օհանյան

$132.  Նելլի Թովմասյան

$133.  Մնացական Սարգսյան

$134.  Էլզա Զաքարյան

$135.  Տիգրան Հայրապետյան

$136.  Տիգրան Մուրադյան

$137.  Սամվել Վաղինակի Մարտիրոսյան

$138.  Օլգա Սաֆարյան

$139.  Սիրանուշ Չալաբյան

$140.  Կարեն Թումանյան

$141.  Արթուր Համբարձումյան

$142.  Համազասպ Ղազարյան

$143.  Իոնդեմ Դավիթ

$144.  Տիգրան Աթանեսյան

$145.  Արմեն Սողոմոնյան

$146.  Կարեն Մկրտչյան



Բեռնել

Վերադառնալ