ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

08.03.2026 10:50

ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Հայ կինը մշտապես եղել և մնում է ընտանիքի ամրության, հասարակության բարոյական հիմքերի և ազգային արժեքների պահպանության կրողը։

Պետք է արձանագրել, որ այսօր կանայք ակտիվ և կարևոր դերակատարում ունեն նաև իրավական ոլորտում։ Փաստաբանական համայնքի շուրջ 44%-ը կանայք են, որոնք իրենց գիտելիքներով և բարձր պրոֆեսիոնալիզմով կարևոր ներդրում են ունենում  Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական ինստիտուտի, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական մշակույթի զարգացման գործում:

Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է նաև այն կարևոր հանգամանքը, որ մեր մայրերը, քույրերը, դուստրերը և կանայք մշտապես պետք է գտնվեն մեր ուշադրության և հոգածության կենտրոնում՝ պարուրված սիրով և ջերմությունով:

Վերոգրյալի անհրաժեշտությունն ամեն օր ավելի է մեծանում՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրողություններն ու անկանխատեսելի զարգացումները:

Ցավոք, ի հեճուկս միջազգային ակտերով երաշխավորված կանանց և երեխաների պաշտպանությանը, հանցագործությունները, պատերազմներն ու աղետները հաճախ ամենածանր հարվածը հասցնում են հենց կանանց և երեխաներին՝ օրվա խորհրդով պայմանավորված կառանձնացնեմ աղջիկ երեխաներին, ինչի ականատեսը եղանք տարածաշրջանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ընթացքում։

Սիրելի՛ կանայք,

Այս օրը մեզ համար առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և մաղթելու անսպառ երջանկություն տարվա բոլոր օրերին:

Բարին ընդ ձեզ:

 

Հարգանքով՝

Սիմոն Բաբայան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ



Բեռնել

Վերադառնալ