ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՆՈՐ ՆՍՏԱՎԱՅՐ ՈՒՆԻ ԲԵՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ
04.03.2026 17:13
Տավուշի մարզի Բերդ քաղաքում բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նոր նստավայրը։
Բերդ քաղաքի և հարակից համայնքների շահառուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղում ստանալու անվճար իրավաբանական օգնություն՝ ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն ունենալու իրենց իրավունքը:
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը շարունակաբար ընդլայնում է իր ներկայությունը մարզերում՝ ապահովելու իրավական աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ բնակության վայրից։
Նշենք նաև, որ Գրասենյակի նստավայրը հիմնվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում
Բեռնել
Վերադառնալ






















