Փաստաբանների պալատը խորհրդի նոր կազմը
13.03.2013 13:40Մարտի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի՝ գործադիր և կարգապահական վարույթ իրականացնող մարմնի, տասներկու անդամների վարկանիշային կարգով ընտրություններ:
Խորհրդի անդամի պաշտոնին հավակնող փաստաբանները 31-ն էին: Խորհրդի նախկին կազմից առաջադրվել էին 8 փաստաբան. Առուստամյան Մելանյան, Բաբայան Սիմոնը, Բաղդասարյան Նիկոլայը, Գյոզալյան Գևորգը, Զոհրաբյան Արան, Հակոբյան Ռուբեն, Մեժլումյան Կարենը և Սահակյան Լուսինեն: Նախկին կազմից չէին առաջադրվել Հայկ Ալումյանը և Հայաստան Ստեփանյանը, իսկ ինքնառաջադրված Կարինե Խաչատրյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում և վերջինիս գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էին «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ԻՀԿ-ն և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը:
Մարտի 9-ի առավոտյան ժամը 9:00-ին սկսվել և 17:00-ին ավարտվել են Խորհրդի անդամների ընտրությունները և անմիջապես քվեաթուփի ճեղքը փակվել ու կնքվել է Հաշվիչ հանձնաժողովի կնիքով: Հաշվիչ հանձնաժողովի նախագահը, դիտորդները և վստահված անձինք դրել են իրենց ստորագրությունները կնքված թղթի վրա:
Գաղտնի քվեարկության արդյունքների ամփոփումն իրականացվել է դրա համար առանձնացված սենյակում, որտեղ ներկա գտնվելու և Հաշավիչ հանձնաժողովի աշխատանքներին հետևելու հնարավորություն և իրավունք են ունեցել դիտորդները և թեկնածուները (կամ յուրաքանչյուր թեկնածուի համար մեկ վստահված անձ):
Ամփոփման աշխատանքների արդյունքում Հաշվիչ հանձնաժողովը արձանագրել է, որ առավելագույն թվով ձայներ են ստացել և վարկանիշային կարգով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կազմում ընտրվել են հետևյալ 12 փաստաբանները.
1. Արա Զոհրաբյան /533 ձայն/
2. Մելանյա Առուստամյան /354 ձայն/
3. Կարեն Մեժլումյան /348 ձայն/
4. Լուսինե Սահակյան /342 ձայն/
5. Նիկոլայ Բաղդասարյան /320 ձայն/
6. Ռուբեն Հակոբյան /307 ձայն/
7. Երվանդ Վարոսյան /305 ձայն/
8. Գևորգ Գյոզալյան /300 ձայն/
9. Կարապետ Աղաջանյան / 274 ձայն/
10. Լիպարիտ Սիմոնյան /262 ձայն/
11. Սիմոն Բաբայան /253 ձայն/
12. Մարտուն Փանոսյան /246 ձայն/:
Շնորհավորում ենք նորընտիր խորհրդի բոլոր անդամներին և մաղթում բեղմնավոր աշխատանք:
Կարինե Ղումաշյան
ՀՀ փաստաբանների պալատ
Բեռնել
Վերադառնալ