ՀՀ Փաստաբանների Պալատ

Երկակի ստանդարտներ.Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողով

11.01.2013 19:04


Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից քաղաքացիների դիմումների կապակցությամբ ստացվող պատասխանները բազմիցս են քննարկվել իրավական ոլորտի պրակտիկ մասնագետների կողմից, որոնք միանշանակ չեն ընկալվում: Սակայն ամեն ինչ ներկայացնենք փաստերով.

 

-1.   Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (04.07.2012 թ. թիվ N-Կ-2-3/2012 թ. որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Պետրոuյանի, Ա. Թումանյանի եւ Կ. Չիլինգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիuացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 04.07.2012 թ. թիվ Ե-4431 գրությունը` հաuցեագրված կարգապահական հանձնաժողովին:

 Պատասխանատվության հիմքը քաղաքացու սահմանադրական` դատական պաշտպանության իրավունքի արձանագրված սահմանափակումն է եղել` դատարանում վեճը ենթակա չէ քննության սահմանմամբ: Վճռաբեկ դատարանը այնուհետև բավարարել է քաղաքացու բողոքը և գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության:

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշմամբ բազմաթիվ հղումներ է կատարվում ՀՀ Սահմանադրության ու Կոնվենցիաներին` կարևորելով անձի իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունը: Եվ, իրոք, հիմնավորված է Հանձնաժողովի որոշումը պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, քանի որ իրական վտանգավոր նախադեպ է դատարանին ոչ ենթակա լինելու հիմքով քաղաքացիների դիմումներն անհիմն վերադարձնելը:

 

-2. Թիվ ԿԴ/0504/02/12 քաղաքացիական գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանը 12.11.12 թ-ին քննելով քաղաքացի Սամվել Կիրակոսյանի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը 16.11.2012թ որոշմամբ մերժել է հայցադիմումը վարույթ ընդունելն այն հիմքով, որ վեճը ենթակա չէ քննության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում.

Սամվել Կիրակոսյանը այնուհետև դիմել է Վերաքննիչ դատարան և Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողով, նշելով, որ փաստորեն խախտվել է իր սահմանադրական իրավունքը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին և այդ քաղաքացիական գործով     դատարան դիմելով ներկայացրել է հայցադիմում ֆիզիկական անձի դեմ ` պատճառված վնասները հատուցելու պահանջի մասին, իսկ պահանջն ուղղված է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանն «անտեսելով» այն, որ առարկայական իրավասության տարբերակման հիմքում ընկած է 2 սկզբունք՝ վեճի մասնակիցների սուբյեկտային կազմը և վեճի բնույթը` մերժել է վարույթ ընդունել ներկայացված հայցադիմումը ` թույլ տալով ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ 6-րդ հոդվածի առաջին մասով յուրաքանչյուր անձի համար երաշխավորած իր քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքի բացահայտ խախտում: Վերաքննիչ դատարանը բավարարեց քաղաքացի Սամվել Կիրակոսյանի բողոքը` արձանագրելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանի կողմից թույլ տրված սխալը:

Իսկ մեր օրերում հաճակի դարձած երկակի ստանդարտների կիրառումն իր դրսևորումը ստացավ միևնույն բացասական երևույթի նկատմամբ Հանձնաժողովի տարբերակված դիրքորոշմամբ, առ այն, որ եթե առաջին դեպքում դատավորները ենթարկվեցին պատասխանատվության, ապա այս դեպքում հարցը նույն կերպ չլուծվեց: Եթե առաջին դեպքում դատարանի քննության ոչ ենթակա լինելու պատճառաբանությամբ քաղաքացու իրավունքը սահմանափակելը հիմք հանդիսացավ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, ապա երկրորդ դեպքում դատարանի քննությանը ոչ ենթակա լինելու պատճառաբանությամբ քաղաքացու բողոքն անհիմն հետ վերադարձնելը դատավորի համար պատասխանատվություն չառաջացրեց: Քաղաքացին Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ հաստատված գրություն ստացավ, որտեղ նշված էր, որ «Ձեր վերաքննիչ բողոքը բավարարվել է... » չնշելով թե ինչ նշանակություն ունի վերաքննիչ բողոքի բավարարվելը, երբ առաջին պարագայում ևս քաղաքացու վճռաբեկ բողոքը   բավարարվել էր և արդյո՞ք դա վերացնում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, արդյո՞ք արդարացված է փաստական միանման իրավիճակների հանդեպ Հանձնաժողովի տարբերակված մոտեցումը:

 

«Այլեքս» փաստաբանական գրասենյակ

Փաստաբան` Շավարշ Փեթակչյան

 

10 հունվարի 2012



Բեռնել

Վերադառնալ