ՀՀ Փաստաբանների Պալատ

Մատաղիսի գործով մեղադրվող երեք երիտասարդներն արդարացվեցին

18.12.2012 11:56

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, այսօր` դեկտեմբերի 18-ին արդարացման դատավճիռ է կայացրել հայտնի «Մատաղիսի» գործով մեղադրվող երեք երիտասարդների` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Մուսա Սերոբյանի նկատմամբ: Դատարանը որոշել է գործն ուղարկել նոր քննության եւ հայտնաբերել իրական մեղավորներին:

Դատարանն արդեն 4 տարի քննում էր աղմկահարույց այս գործը` նրանց մեղադրելով Մատաղիսի զորամասում 2003 թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին ծեծի ենթարկելու եւ սպանելու մեջ: Մեղադրողը կողմը  միջնորդել էր Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրօր 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով ու դատապարտել 7 տարվա ազատազրկման, Արայիկ Զալյանին եւ Մուսա Սերոբյանին նույն մեղադրանքով դատապարտել 8-ական տարվա ազատազրկման։

Պաշտպանական կողմը ապացուցել է, որ մեղադրանքի հիմքում դրված է միայն Ռազմիկ Սարգսյանի կեղծ ինքնախոստովանական ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների եւ բռնության միջոցով, ինչի մասին բազմիցս հայտարարել են մեղադրյալները:

Աղբյուրը՝ http://news.am



Բեռնել

Վերադառնալ