Շուրջ 6 դատավոր լիազորությունների դադարեցման մասին դիմում է գրել
17.12.2012 18:04
Հայաստանի դատական համակարգում լուրջ տեղաշարժեր են սպասվում: Panorama.am-ի աղբյուրների հաղորդմամբ շուրջ 6 դատավոր իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում են գրել: Հայաստանի դատական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց լուրը` ասելով, որ իրեն նման տեղեկություն հայտնի չէ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը 20 դատավորների վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին: Բացի այդ 2 դատավորի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցն օրենքով սահմանված կարգով քննարկելու համար, որի քննության արդյունքներով երկու դատավորի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ:
«Արդարադատության խորհրդի վարույթներ գաղտնի են և դրանց վերաբերյալ ոչինչ չի կարելի հրապարակել, մինչև չավարտվի վարույթը և չլինի ուժի մեջ մտած որոշում», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանը:
Սկզբնաղբյուրը՝ http://www.panorama.am
Բեռնել
Վերադառնալ