ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՔՍԻՄ ԼՈՆԳԱՆԳԵԻՆ

22.05.2025 16:55

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՔՍԻՄ ԼՈՆԳԱՆԳԵԻՆ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հյուրընկալել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին, գրասենյակի ղեկավարի տեղակալ Վեդրան Յան-Քյելդսենին և ԵԽ գրասենյակի Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալներ Հարութ Ակլունցը և Հարություն Թունյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով օգնական Նանե Գրիգորյանը:

Կողմերը քննարկել են միմյանց միջև առկա համագործակցությունը զարգացնելուն և ամրապնդելուն միտված հարցեր, ինչպես նաև հետագա համագործակցության շրջանակներում իրականացվելիք նոր ծրագրեր և դրանք կյանքի կոչելու ուղիները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փաստաբանների հարկային բեռի ավելացման բացասական հետևանքները, անվճար իրավաբանական օգնության հարկման արդյունքում առաջ եկող խնդիրները, վարչական դատավարությունում նախատեսվող փոփոխությունները, հանրային պաշտպանությանն առնչվող խնդիրները՝ այդ թվում հաստիքների կրճատման վերաբերյալ, ինչպես նաև Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիային առնչվող դրույթներ՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի ընդունման կարևորությունը: 



Բեռնել

Վերադառնալ