ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

15.05.2025 14:33

Հարգելի՛ փաստաբաններ,

16.05.2025թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքները» թեմայով: 

 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

  • Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոս, ի․գ․թ․ Առնոլդ Վարդանյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 16.05.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:


Բեռնել

Վերադառնալ