Ինչու դատապարտյալների նկատմամբ չի իրականացվում դատավճռով հարկադիր բուժումը թմրամոլությունից
28.11.2012 00:00Մի շարք քրեական գործերով, որոնցով մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 266 և 268 հոդվածներով, դատարանները դատավճիռ կայացնելիս, եթե ամբաստանյալը ունի կախվածություն թմրամիջոցներից, նշանակում են հարկադիր բուժում թմրամոլությունից: Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը դատավճիռն օրինական ուժ մտնելուց հետո այդ պահանջը չի կատարվում: Կարծում եմ հենց այս հանգմանքն էլ նպաստում է նրան, որ հետագայում պատիժը կրելուց դատապարտյալները ինչ ինչ ճանապարհներով փորձում են ձեռք բերել թմրամիջոցներ, որն էլ նոր քրեական գործերի հարուցման հիմք են հանդիսանում:
“Նուբարաշեն” ՔԿՀ դատապարտյալ` Հակոբ Գուրգենի Կարապետյանի նկատմամբ 20.06.2011 թ-ի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ. ԵԷԴ/0029/01/11/ դատավճռով հիմնական պատժի` ազատազրկման հետ կիրառվել է նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, այն է` հարկադիր բուժում թմրամոլությունից: Սահմանված դեղամիջոցը տրամադրելու պահանջով դիմել եմ ՔԿ վարչություն, որտեղից մերժում եմ ստացել, դիմել Մարդու իրավունքների պաշտպանին մինչ օրս որևէ արձագանք չեմ ստացել:
Գաղտնիք չէ, որ այդ նպատակով գումարներ են հատկացվում բուժումն իրականացնելու համար, և հարց է առաջանում` ինչպես են սպառվում այդ գումարները և ում կողմից, եթե բուժումը չի իրականցվում:
Փաստաբան
Գայանե Խաչատրյան
Բեռնել
Վերադառնալ