ՀԱՄԱԺՈՂՈՎ «ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ․ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
23.04.2025 21:46
Այսօր՝ 2025 թվականի ապրիլի 23-ին տեղի է ունեցել միջազգային համաժողով «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա․ կարիքները և ակնկալիքները» թեմայով:
Համաժողովն իրականացվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախաձեռնությամբ, որին մասնակցել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (CCBE), Հայաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Լիբանանի և Վրաստանի փաստաբանների պալատների և միությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Ֆրանսիայի փաստաբանների պալատների ազգային խորհրդի նախագահ Ժուլի Կուտուղիեղը, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (CCBE) նախագահի տեղակալ Ալեքս Տալլոնը:
Զեկույցներով հանդես են եկել Իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի նախագահ Քրիստոֆ Հենրիխսը, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (CCBE) եվրոպական կոնվենցիայի աշխատանքային խմբի նախագահ Լորան Փեթիթին, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ի․գ․թ․Առնոլդ Վարդանյանը:
Զեկույցներին հաջորդել է առաջին պանելային քննարկումը՝ «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիայի կիրառման հնարավոր արդյունքները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Ֆրանսիայի փաստաբանների պալատների ազգային խորհրդի նախագահ Ժուլի Կուտուղիեղը, Բուլղարիայի Փաստաբանների բարձրագույն խորհրդի նախագահ Իվայլո Դերմենջիևը , Բեյրութի փաստաբանների միության նախագահ Ֆադի Մասրին, Օ դե Սենի փաստաբանների պալատի նախագահ Մարի Պասկալ Պիոն:
Հաջորդիվ ՀՀ փաստաբանների պալատի և Բեյրութի փաստաբանների միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Բեյրութի փաստաբանների միության նախագահ Ֆադի Մասրին:
Այնուհետև մեկնարկել է հաջորդ պանելային քննարկումը՝ «Փաստաբանների իրավունքների պաշտպանության արդի հիմնախնդիրները» թեմայով, որին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը, ՀՀ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմինե Ֆանյանը, Ֆրանսիայի փաստաբանների միությունների ազգային խորհրդի մասնագիտական գաղտնիության աշխատանքային խմբի ղեկավար Վենսան Նիողեն, Օ դե Սենի փաստաբանների միության նախկին նախագահ Վենսան Մողեն, Մոնպելիեի փաստաբանների միության նախկին նախագահ Լյուք Քիրքյաչարյանը, Վրաստանի փաստաբանների միության իրավաբանների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Օնիս Մարգիանին:
Համաժողովի ավարտին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել գորընկերներին՝ փաստաբանության ինստիտուտի համար կարևոր քննարկմանը ներկա գտնվելու, առանցքային հարցերը վեր հանելու և բովանդակային քննարկման համար:
Բեռնել
Վերադառնալ