ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

08.04.2025 19:51

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 08.04.2025 թվականի թիվ 1/2-Լ որոշմամբ հաստատվել են որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցերը։

1. ՀՀ փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրները 2025 թվականի առաջին կիսամյակի որակավորման քննություններին մասնակցելու համար դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ 2025թ. ապրիլի 9-ից մինչև 2025թ. ապրիլի 20-ը (ներառյալ) ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն (աշխատանքային օրերին)։

Փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 13.01.2023թ. թիվ 2/4-Լ որոշմամբ հաստատված Որակավորման քննությունների կազմակերպման, ընդունման, անցկացման և հանձնման  կարգի 30-րդ կետում (www.advocates.am, Պալատ ->  Որակավորման հանձնաժողով):

2. «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք 2025 թվականի առաջին կիսամյակի որակավորման քննություններին մասնակցելու համար դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ 2025թ. ապրիլի 9-ից մինչև 2025թ. ապրիլի 20-ը (ներառյալ) ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն (աշխատանքային օրերին)։

Փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 13.01.2023թ. թիվ 2/4-Լ որոշմամբ հաստատված Որակավորման քննությունների կազմակերպման, ընդունման, անցկացման և հանձնման կարգի 31-րդ կամ 32-րդ կետում (www.advocates.am, Պալատ ->  Որակավորման հանձնաժողով):

 




Բեռնել

Վերադառնալ