ՄՈՆՊԵԼԻԵՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
08.04.2025 15:40
2025 թվականի ապրիլի 7-ին ՀՀ փաստաբանների պալատ է այցելել Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանների միության պատվիրակությունը՝ միության նախագահ Պիեր Լաֆոնթի գլխավորությամբ:
Ողջունելով միջազգային գործընկերներին Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատ կատարած այցի համար, նշելով, որ ֆրանսիացի գործընկերների հետ ձևավորված ջերմ փոխհարաբերությունների հիմքում ընկած է երկարամյա պատմություն:
Կողմերի միջև քննարկման առանցքում են եղել ինչպես հայ-ֆրանսիական փաստաբանական ինստիտուտների հարաբերությունների զարգացման հեռանկարները, այնպես էլ մասնագիտական մի շարք հարցեր:
Մոնպելիե քաղաքի փաստաբանների միության պատվիրակությունը այցելել է նաև ՀՀ փաստաբանական ակադեմիա:
Միության նախագահ Պիեր Լաֆոնթը դասընթաց է անցկացրել ՀՀ փաստաբանական ակադեմիայի փորձաշրջանի փուլում գտնվող ունկնդիրների համար «Փաստաբանների և դատավորների միջև հարաբերությունները Ֆրանսիայում» թեմայով:
Բեռնել
Վերադառնալ