Սպորտը մտնում է փաստաբանների առօրյա
26.11.2012 06:52
Հայաստանի փաստաբանների պալատի մարզամշակութային եւ երիտասարդ փաստաբանների ակումբներն սկսել են աշխատել մասսայական սպորտն ու առողջ ապրելակերպը փաստաբանների առօրյա մտցնելու ուղղությամբ: Ակումբների համատեղ ջանքերով արդեն կազմակերպվել է բազկամարտի առաջնություն, իսկ այսօր Ֆեմիդայի սպասավորները Խուլ-համրերի մշակութային կենտրոնի մարզադահլիճում ուժերը չափեցին մինի ֆուտբոլից: Այս մարզաձեւն ընտրվել էր այն պատճառով, որ ոչ բոլորն ի վիճակի կլինեն խաղալ անհամեմատ մեծ` խոտածածկ դաշտում, թեեւ հետագայում նաեւ ֆուտբոլային մրցաշար կազմակերպելու ծրագիր կա:
Որոշ թիմեր կազմավորվեցին հենց տեղում, քանի որ խաղալու ցանկություն հայտնած ոչ բոլոր փաստաբանական գրասենյակները կարող էին ամբողջական թիմեր հավաքագրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուրը՝ http://www.aravot.am
Բեռնել
Վերադառնալ