ՀՀ Փաստաբանների Պալատ

Տարեկան ընդհանուր ժողով

09.03.2011 07:21

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի տարեկան

ընդհանուր ժողովի անցկացման վերաբերյալ

 ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է Ձեզ մասնակցելու Պալատի տարեկան ընդհանուր ժողովին, որն անցկացվելու է 2011թ. մարտի 12-ին ժամը 11:00-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում (հասցեն` ք. Երեւան, Մելիք-Ադամյան փող.,1)` հետևյալ օրակարգով`

 1) ընդհանուր ժողովի անցկացման հետ կապված անհրաժեշտ կազմակերպչական հարցեր,

2) Պալատի խորհրդի հաշվետվությունը 2009թ.հոկտեմբեր - 2011թ. փետրվար ժամանակահատվածի համար,

3) Պալատի խորհրդի անդամների ընտրություն,

4) Պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրություն,

 Ժողովի մասնակիցների գրանցումը կատարվելու է 12.03.2011թ. ժամը 09:45-ից մինչև 10:55-ը:

Ժողովի մասնակցության գրանցման ժամանակ ստուգվելու է փաստաբանի անձը հաստատող փաստաթղթի առկայությունը (փաստաբանի վկայական, անձնագիր, զինվորական գրքույկ կամ վարորդական վկայական):

 

Պալատի նախագաh`                                                       Ռուբեն Սահակյան



Բեռնել

Վերադառնալ