ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԱՆՑ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
07.03.2025 12:37
Կանանց միջազգային օրվան ընդառաջ, ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ փաստաբանների պալատը Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարում է կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումների իրականացման մասին:
Միջոցառման շրջանակներում 2025թ. մարտի 10-ից մինչև 14-ը փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:
Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:
Միջոցառմանն արդեն իսկ միացել են բազմաթիվ փաստաբաններ, ինչպես նաև Փաստաբանական ակադեմիան:
Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, ինչպես նաև Երևանի այլ հասցեներում և մարզերում:
Միջոցառման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010-600701#111 հեռախոսահամարին:
Ստորև ներկայացվում է նախաձեռնությանը միացած փաստաբանների ցանկը․
Բեռնել
Վերադառնալ