ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ 2025»․ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

04.03.2025 16:56

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ 2025»․ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ փաստաբանների պալատը, չխախտելով ձևավորված ավանդույթը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նախատեսում է իրականացնել կանանց իրավունքներին նվիրված միջոցառում, որի շրջանակներում փաստաբանները,  Փաստաբանական ակադեմիան 2025թ. մարտի 10-ից 14-ը հանրապետության ամբողջ տարածքում անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Միջացառումը նպատակ է հետապնդում ոչ միայն խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, այլ  նաև հասարակությանը ներկայացնել փաստաբանի իրավապաշտպան առաքելությունը, բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

Այս տարի վերը նշված միջոցառման իրականացմանը համախմբվելու կարևոր առիթ է նաև Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների, հատկապես անվճար իրավաբանական օգնության տրամադրման հարկման անողջախոհ կարգավորումները:

Փաստաբանները, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելով, կընդգծեն իրենց իրավապաշտպան առաքելությունը:

Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն:

Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է մինչև մարտի 7-ը հետադարձ հաղորդագրությամբ ([email protected]) հայտնել այդ մասին: Հաղորդագրության մեջ անհրաժեշտ է նշել փաստաբանի անունը, ազգանունը, արտոնագրի համարը, կոնտակտային տվյալներ, օրինակ՝ հեռախոսահամար, ինչպես նաև անհրաժեշտ է նշել այն վայրը (հասցեն), որտեղ պատրաստակամ եք տրամադրել անվճար իրավաբանական օգնությունը:

Հավելենք, որ անվճար իրավաբանական օգնությունը կարող եք տրամադրել նաև ՀՀ փաստաբանների պալատում:

Միջոցառման համակարգման աշխատանքները կիրականացնի Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:



Բեռնել

Վերադառնալ