Լոռու մարզում հայտնաբերվել է Փաստաբանների պալատի 49-ամյա անդամի դիակը՝ բռնության հետքերով
19.11.2012 08:33
Երեկ երեկոյան, ժամը 22.45-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղում գործող ռեստորանում բռնության հետքերով դիակ կա: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 49-ամյա Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը՝ http://tert.am
Բեռնել
Վերադառնալ