ՓԱՍՏԱԲԱՆՈւԹՅԱՆ 106-ԱՄՅԱԿԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ 106 ԱՆԴԱՄՈՎ
07.12.2024 12:30Դեկտեմբերի 6-ին փաստաբանական համայնքը տոնեց մասնագիտական օրն ու Հայաստանում փաստաբանության հիմնադրման 106-ամյակը:
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:
Այնուհետև, հանդիսատեսը դիտեց հոլովակ, որում հակիրճ ամփոփված էր Հայաստանում փաստաբանության հիմնադրման և զարգացման պատմությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Փաստաբանների պալատի արտոնագրերի շնորհման խորհրդի հանդիսավոր նիստ:
Նիստի մեկնարկին շնորհավորական ուղերձներով ամբիոնից ելույթ ունեցան նաև Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Մարինե Ֆարմանյանը, Գայանե Դեմիրչյանը և Կարեն Մեժլումյանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև հավակնորդներ Աննա Ստեփանյանը և Ապրես Գրիգորյանը:
Փաստաբանության 106-ամյակին, Փաստաբանների պալատի խորհրդի առաջ հանդիսավոր երդումից հետո, հավակնորդները ստացան փաստաբանական գործունեության արտոնագրեր:
Խորհրդանշական զուգադիպությամբ Փաստաբանների պալատը համալրվեց ևս 106 անդամով:
Փաստաբանների պալատի նախագահի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք գործընկերներ` փաստաբանության առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջոցառումներին օժանդակելու, ինստիտուտի պաշտպանությանը նպաստելու, մասնագիտական աջակցություն ցուցաբերելու և հանրային պաշտպանությանն օժանդակելու համար:
Երեկոյի մշակութային հատվածը ներառում էր երաժշտական կատարումներ, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև երգիչ Վահագ Ռաշը:
Բեռնել
Վերադառնալ