ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
16.01.2025 11:52Հարգելի՛ փաստաբաններ,
17.01.2025թ. ժամը 18:00-21:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները և դրանց կարևորությունը գործերի քննության առանձնահատկություններում» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 17.01.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ