ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԸ ՇՉՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳ» ԹԵՄԱՅՈՎ
07.01.2025 13:06Հարգելի՛ փաստաբաններ,
08.01.2025թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Փաստաբանական ծառայության անցումը շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ, որակավորված փորձագետ հաշվապահ, Կոհակներ ՓԲԸ-ում գլխավոր հաշվապահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման դոցենտ, տնտեսագիտական թեկնածու Գաբրիել Միքայելյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 08.01.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Դասընթացի արդյունավետությունն ապահովելու համար յուրաքանչյուր դասընթաց կիրականացվի սահմանափակ թվով փաստաբանների մասնակցությամբ: Ուստի, մասնակցության հնարավորություն կունենան առաջին 100 գրանցվածները:
Բեռնել
Վերադառնալ