ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.12.2024 15:29Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցչության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում ապաստան հայցողներին, փախստականներին, ինչպես նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած (Արցախից տեղահանված)անձանց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանական թիմը համալրելու համար ՀՀ փաստաբանների պալատը համագործակցության է հրավիրում փաստաբանների:
Փաստաբանական թիմը նաև նախատեսվում է համալրել տեխնիկական և ադմինիստրատիվաշխատանքներում օժանդակող մասնագետով:
Ծրագրին ներգրավելու ցանկություն ունեցող փաստաբանները և օժանդակող մասնագետի աշխատանքին հավակնող անձինք կարող են շարժառիթային (մոտիվացիոն) նամակ ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ կցելով մասնագիտական կարողությունների նկարագրմամբ ինքնակենսագրությունը (CV):
Ծրագրին ներգրավված փաստաբանիվարձատրությունը նախատեսվում է ամսեկան 540.000 ՀՀ դրամ (ներառյալ՝ հարկերը), իսկ օժանդակող մասնագետինը ամսեկան 250.000 ՀՀ դրամ (ներառյալ՝ հարկերը):
Ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է ոլորտում մասնագիտական փորձառություն և օտար լեզուների իմացություն ունեցող հավակնորդներին:
Նախապատվություն ստացած հավակնորդները կհրավիրվեն հարցազրույցի
Բեռնել
Վերադառնալ