ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԹԵՄԱՅՈՎ

24.12.2024 13:57

Հարգելի՛ փաստաբաններ,

25.12.2024թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Շրջանառության հարկի համակարգից ընդհանուր համակարգին անցման դեպքում ինչ է պետք իմանալ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի մասին» թեմայով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

  • Դասընթացը կվարի «Փի Դաբլյու Սի Արմենիա» (PwC Armenia)- ում ավագ մենեջեր Ասանեթ Ալոյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 25.12.2024թ․ ժամը 14:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Դասընթացի արդյունավետությունն ապահովելու համար յուրաքանչյուր դասընթաց կիրականացվի սահմանափակ թվով փաստաբանների մասնակցությամբ: Ուստի, մասնակցության հնարավորություն կունենան առաջին 100 գրանցվածները:



Բեռնել

Վերադառնալ