ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՎԵՐ. ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

16.12.2024 10:42

Հարգելի՛ փաստաբաններ,

17.12.2024թ. ժամը 10:00-13:00-ին ՀՀ փաստաբանների պալատը  ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց «Աշխատանքային վեճերի հիմնական տեսակները և աշխատանքային վեճերի քննության դատավարական առանձնահատկությունները» (16.12.2024թ․-ի դասընթացի շարունակությունը) թեմայով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

  • Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ և Գիտությունների ազգային ակադեմիայի դասախոս, ի․գ․թ․Մանե Կարապետյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 17.12.2024թ․ ժամը 09:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:


Բեռնել

Վերադառնալ