ՀՀ Փաստաբանների Պալատ

Հայաստանը 50 հազար եվրո կվճարի՝ Եվրադատարանում պարտված եւս 4 գործերի համար

01.11.2012 19:54

Հայաստանի պետական բյուջեից արդարադատության նախարարությանը կհատկացվի 49,3 հազ. եվրո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հունիսին ընդունված 4 վճիռների կատարումն ապահովելու համար:

ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 1-ին որոշում ընդունեց պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնել՝ «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում»  հոդվածով:

ՀՀ կառավարությունը պարտվել է հետեւյալ գործերում. «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի»՝ 6,227 եվրո, «Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի»՝ 30,500 եվրո, «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի»՝ 4,543 եվրո, «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի»՝ 8,018 եվրո:

Աղբյուրը՝ http://news.am 

 



Բեռնել

Վերադառնալ