ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԹԵՄԱՅՈՎ
26.04.2024 15:27Հարգելի՛ փաստաբաններ,
29.04.2024թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց «Իրավունքի չարաշահումը քաղաքացիական գործերի քննության ժամանակ» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։
- Դասընթացը կվարի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ի.գ.թ. Գոռ Թորոսյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 29.04.2024թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ