Դատավորը ստացավ նկատողություն և 6 ամսով զրկվեց աշխատավարձից
29.10.2012 17:53Հայաստանի արդարադատության խորհուրդը հավանության է տվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությանը։
Խորհուրդը միաժամանակ որոշել է դատավորի թեկնածուին ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին դատավորի պաշտոնում նշանակելու համար, հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Խորհրդի նույն օրվա նիստում քննարկելով Խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները եւ ղեկավարվելով Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով՝ Խորհուրդը որոշել է.
1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարել նկատողություն՝ զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
2. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Սիմոնյանին հայտարարել նախազգուշացում:
Աղբյուրը՝ http://www.lurer.com
Բեռնել
Վերադառնալ