ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԼՈԲԲԻՆԳԸ ԶԼՄ-ՈՒՄ» ԵՎ «ԻՐԱՎԱԿԱՆ PR-Ի ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»․ ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

01.10.2024 20:43

«ԼՈԲԲԻՆԳԸ ԶԼՄ-ՈՒՄ» ԵՎ «ԻՐԱՎԱԿԱՆ PR-Ի ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»․ ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպել էր բաց հանդիպում – քննարկում  «Լոբբինգը ԶԼՄ-ում», «Իրավական PR-ի առանձնահատկությունները» թեմաներով:

Քննարկումը վարել է Մոսկվայի և Բեռլինի փաստաբանական պալատների անդամ, Ռուսաստանի փաստաբանների գիլդիայի փոխնախագահ, ի.գ.թ. , հայազգի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Հանդիպումը մեկնարկել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ողջույնի խոսքով: Այնուհետև Ռուբեն Մարգարյանը հայ գործընկերներին է ներկայացրել իր հեղինակած,  Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրհնված  և Էջմիածնի հրատարակությունում հրատարակված «Ճակատագրի Գեղարդը» գիրքը:

Հանդիպման ավարտին Փաստաբանների պալատի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր քննարկման և բովանդակային տեղեկությունների համար:

Իր հերթին Ռուբեն Մարգարյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ՝ ջերմ հյուրընկալության համար, ապա հայ գործընկերներին մաղթել արդյունավետ աշխատանք:

Նշենք նաև, որ Ռուբեն Մարգարյանը հանդիսանում է նաև «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր, «Մարդը և օրենքը» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, Ռուսաստանի գրողների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի դետեկտիվ ակումբի պատվավոր անդամ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի անվճար իրավաբանական օգնության կենտրոնի ղեկավարը:

 



Բեռնել

Վերադառնալ