ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲԵՌԼԻՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ԱՆԴԱՄ, ՓԱՍՏԱԲԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ

30.09.2024 16:56

ԲԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲԵՌԼԻՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ԱՆԴԱՄ, ՓԱՍՏԱԲԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ

  Հարգելի՛ փաստաբաններ,

  2024 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 18։30-ին ՀՀ փաստաբանների պալատի դալիճում տեղի է ունենալու բաց հանդիպում-քննարկում Մոսկվայի և Բեռլինի փաստաբանական պալատների անդամ, Ռուսաստանի փաստաբանների գիլդիայի փոխնախագահ, «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր, «Մարդը և օրենքը» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, Ռուսաստանի գրողների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի դետեկտիվ ակումբի պատվավոր անդամ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի անվճար իրավաբանական օգնության կենտրոնի ղեկավար, ի.գ.թ. Ռուբեն Մարգարյանի հետ:

Քննարկման թեման է լինելու «Լոբբինգը ԶԼՄ-ում», «Իրավական PR-ի առանձնահատկությունները»:

Կներակայացվի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրհնված  և Էջմիածնի հրատարակությունում հրատարակված «Ճակատագրի Գեղարդը» գիրքը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քննարկմանը մասնակցության տեղերը սահմանափակ են: Քննարկումն անցկացվելու է ռուսաց լեզվով:

Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 01.10.2024թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:



Բեռնել

Վերադառնալ