ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓՊ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՓԱԽՍՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՆՏ ԵՐԵԽԱՆԵՐԸ» HELP ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

25.09.2024 18:26

ՓՊ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՓԱԽՍՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՆՏ ԵՐԵԽԱՆԵՐԸ» HELP ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

2024 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկա է գտնվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից կազմակերպված «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակներում իրականացված «Փախստական և միգրանտ երեխաները» HELP դասընթացի հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման մեկնարկին Սիմոն Բաբայանը հանես է եկել ողջույնի խոսքով:
Իր խոսքում Փաստաբանների պալատի նախագահն ընդգծել է դասընթացի կարևորությունը և փաստաբանների վերապատրաստման անհրաժեշտությունը երեխաների իրավունքներին պաշտպանության համար, քանի որ դասընթացը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ և ԵՄ մարմինների դիրքորոշումներին և կատարելագործելու մասնագիտական հմտությունները:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, Եվրոպայի խորհրդի փորձագետ, HELP դասընթացավար Սերգեյ Ղազինյանը և այլ ներկայացուցիչներ:

Քննարկումը վարել է ծրագրի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:



Բեռնել

Վերադառնալ