ՀՀ Փաստաբանների Պալատ

Պաշտպանը նախազգուշացնում է. Մի´ թողեք, որ իրավապահները մոլորեցնեն Ձեզ

09.10.2012 08:09


Աղբյուրը՝ http://news.am

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տասնյակ ահազանգեր է ստացել մարդկանցից, ում հարազատները իրավապահ մարմինների կողմից «հրավիրվել են» համապատասխան բաժիններ եւ/կամ ստորաբաժանումներ զրուցելու, եւ ժամեր շարունակ այնտեղից չեն կարողացել դուրս գալ։ Բազմաթիվ դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությամբ «հրավիրված» քաղաքացիները դուրս են բերվել վերոնշյալ վայրերից:

 

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որով առաջնորդվում են իրավապահ մարմինների աշխատակիցները անձին բաժին կամ ստորաբաժանումներ հրավիրելիս, սահմանում է, որ հարցման կամ բաժին հրավիրելու պատճառը օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է։ Այսինքն՝ անձանց համար որեւէ պարտականություն նախատեսված չէ։

Տվյալ հոդվածից կարելի է եզրակացնել, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անձանց բաժիններ կամ ստորաբաժանումներ հրավիրելը չի հանդիսանում օրենքի հրաման/պահանջ, այլ ուղղակի  կրում է  կամավոր բնույթ: Այսինքն՝ անձը իրավապահ մարմինների կողմից հրավերի յուրաքանչյուր դեպքում իրավունք ունի չներկայանալ բաժին կամ ստորաբաժանում, կամ առավել եւս պարտավոր չէ իր ցանկությանը հակառակ գտնվել այնտեղ: Ուստի, իրավապահ մարմինների կողմից հրավեր ստանալու դեպքում անձը կարող է ներկայանալ բացառապես իր ցանկությամբ»,-ճ ասված է պաշտպանի նախազգուշացման մեջ։



Բեռնել

Վերադառնալ