ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԷԹԻԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺՈՒՄ. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
06.09.2024 15:292024 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում կայացել է քննարկում «Էթիկան արբիտրաժում. սկզբունքների և պրակտիկայի միջև հավասարակշռության պահպանում» թեմայով:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:
Քննարկումը կազմակերպվել է «Հայաստանի արբիտրաժային շաբաթ 2024» միջոցառումների շարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից:
Քննարկումը վարել են Իտալիայից ժամանած, Միլանի Բոկկոնի համալսարանի պրոֆեսոր Քեթրին Ռոջերսը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը:
Մասնակիցները քննարկել են միջազգային արբիտրաժում ներկայացուցիչների և արբիտրների էթիկայի առանձնահատկությունները, իրական դեպքերի վրա հիմնված տարբեր իրավական համակարգերի տարբերությունները և այլ հարցեր: Հատկանշական է, որ քննարկման մասնակիցները փաստեցին, որ Հայաստանում գործում են փաստաբանների վարքագծի ժամանակակից կանոններ, որոնք դրական ընկալում կարող են ունենալ նաև միժազգային արբիտրաժի ոլորտում:
Բեռնել
Վերադառնալ