Դատապարտյալները ճաղավանդակներում էին՝ ձեռնաշղթաներով
09.10.2012 08:07Աղբյուրը՝ http://www.aravot.am
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստի ժամանակ հերթական սկանդալն է տեղի ունեցել:
Դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում են գտնվում ցմահ ազատազրկման դատապարտվածԱրարատ Մուրադխանյանի, Արտակ Ճաղարյանի եւ Հովհաննես Սահակյանի գործերը:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցյալ ուրբաթ արտագնա նիստն էր:
Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Արարատ Մուրադխանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել նիստի ժամանակ. «Նիստերի դահլիճի ճաղավադակներում ամբաստանյալնեըը գտնվում էին ձեռնաշղթաներով:Սեղան չկար ճաղավանդակում եւ անհավասար մրցակցային իրավիճակ էր: Ես այդ կապակցությամբ բացարկ հայտնեցի դատավորին, ինչին միացան նաեւ մյուս գործընկերներս՝ ամբաստանյալների պաշտպաններ, փաստաբաններ Կարեն Իսրայելյանն ու Կարեն Մանուչարյանը»:
Ըստ Լիպարիտ Սիմոնյանի, դատարանը նրանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք էր դրսեւորել:
Ի դեպ, պաշտպպան Լ.Սիմոնյանը նիստի ժամանակ վկայակոչել է Մարդու իրավունքնրի եվրոպական դատարանի կողմից Աշոտ Հարությունյանի նկատմամբ կայացրած ԵԴ վճիռը, որով փաստվել էր , որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը. ամբաստանյալը պահվել է ճաղավանդակում:
Իհարկե, նիստը բացարկով չի ավարտվել, այլ մեղադրող Մուրադյանի ռեպլիկով. «Դատավարությունը ադաթով պետք է անել, այլ ոչ թե՝ օրենքով»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Բեռնել
Վերադառնալ