ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ» ԹԵՄԱՅՈՎ

19.08.2024 12:48

Հարգելի՛ փաստաբաններ,

20.08.2024թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի առանցքային նախադեպային դատական ակտերը քրեական գործերով» թեմայով: 

 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

  • Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոս, ի․գ․թ․ Առնոլդ Վարդանյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 20.08.2024թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:


Բեռնել

Վերադառնալ