ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԱՅՄՈՆ ԵԶԵԳԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
07.08.2024 20:35Ինչպես տեղեկացրել էինք 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Փարիզի փաստաբան, բարերար Ռայմոն Եզեգելյանը:
2024 թվականի օգոստոսի 7-ին, Հայաստանի ժամանակով ժամը 17:00-ին, Փարիզ քաղաքի Բանյո գերեզմանատանը տեղի է ունեցել Ռայմոն Եզեգելյանի թաղման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ Մարտուն Փանոսյանը:
Նույն օրը և նույն ժամին՝ 07.08.2024թ. ժամը 17:00-ին, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից կազմակերպվել է Ռայմոն Եզեգելյանի հրաժեշտի և հոգեհանգստի արարողությունը, որը տեղի է ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն Եկեղեցիում:
Բեռնել
Վերադառնալ