ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
30.07.2024 14:342024 թվականի հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ փաստաբանների պալատը՝ ՄԱԿ զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի (UNDP) հետ համագործակցությամբ՝ Շիրակի մարզի և Արցախից տեղահանված և Հայաստանում հավատարմագրված փաստաբանների համար կազմակերպել էր աշխատաժողով:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
- Փաստաբանական գործունեությանն առնչվող էլեկտրոնային ռեսուրսները
- Փաստաբանական գործունեության իրավական կարգավորումը և Փաստաբանական էթիկա
Բանախոսությամբ հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը:
Երկօրյա աշխատաժողովը տեղի է ունեցել Գյումրի քաղաքում՝ Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Բեռնել
Վերադառնալ