ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՌԱՅՄՈՆ ԵԶԵԳԵԼՅԱՆԸ
23.07.2024 18:15Ցավով տեղեկացնում ենք, որ 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է բարերար Ռայմոն Եզեգելյանը։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի անունից ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում պարոն Եզեգելյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրան ճանաչող բոլոր անձանց։
Ռայմոն Եզեգելյանը մշտապես գտնվել է Փաստաբանների պալատի և Փաստաբանական ակադեմիայի կողքին, իրականացրել է փաստաբանության ինստիտուտի զարգացմանը և անհատ փաստաբանների օժանդակությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նախաձեռնել է «Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» ծրագիրը, որի շահառու են հանդիսացել 920 փաստաբան, իրականացրել է Ֆրանսիայում վերապատրաստում անցնող ՀՀ փաստաբաններին կացարանով ապահովելու նախաձեռնություն-ծրագիրը, հովանավորել է ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական ակադեմիայի շարունակական զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր։ Ռայմոն Եզեգելյանին տարիներ առաջ շնորհվել էր ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում։
Անգնահատելի է Ռայմոն Եզեգելյանի նվիրումն ու հոգատարությունը ՀՀ փաստաբանների պալատին, ՀՀ փաստաբանական ակադեմիային և փաստաբաններին։
ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական ակադեմիան միշտ վառ կպահեն Ռայմոն Եզեգելյանի հիշատակը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ` Սիմոն Բաբայան
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր` Արա Զոհրաբյան
Ֆրանսերեն
Avec un grand regret nous vous informons que le mécénat Monsieur Raymond YEZEGUELIAN est décédé à l'âge de 89 ans. Au nom du Barreau d’Arménie et
de l'Académie des Avocats d'Arménie, nous exprimons nos condoléances et notre soutien à la famille, aux proches, aux amis et à tous ceux qui ont connu Monsieur Yezeguelian. Raymond Yezeguelian toujours était aux côtés du Barreau d’Arménie et de l'Académie des Avocats d'Arménie, il a mis en œuvre de nombreux programmes visant au développement de la profession d’avocat et à l'assistance des avocats individuels, y compris le lancement du programme «Assistance aux avocats Yezeguelian», dont 920 avocats ont été des bénéficiaires. Il a mis en œuvre une programme visant à fournir un logement aux avocats faisant la formation en France, a parrainé divers programmes contribuant au développement continu du Barreau et de l'Académie des Avocats d'Arménie. Il y a des années, Monsieur Raymond Yezeguelian a été décoré par le titre du membre d’honneur du Barreau d’Arménie. Il est inappréciable le dévouement et l'attention de Monsieur Raymond Yezeguelian envers le Barreau d’Arménie, l'Académie des Avocats d'Arménie et les avocats.
Le Barreau d’Arménie et l'Académie des Avocats d'Arménie garderont toujours vivante la mémoire de Monsieur Raymond YEZEGUELIAN.
Bâtonnier du Barreau d’Arménie - Simon BABAYAN
Recteur de l'Académie des Avocats d'Arménie - Ara ZOHRABYAN
Բեռնել
Վերադառնալ