ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
11.07.2024 15:062024 թվականի հուլիսի 6-ին և 7-ին ՀՀ փաստաբանների պալատը՝ ՄԱԿ զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի (UNDP) հետ համագործակցությամբ, լրատվամիջոցների ներկայացուցիչների և փաստաբանների համար կազմակերպել է աշխատաժողով:
Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ, փաստաբաններ, ՄԱԶԾ սահմանադրական բարեփոխումների ծրագրի պատասխանատուԱննա Հակոբյանը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Բանախոսությամբ հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբան Արա Ղազարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Լիանա Դոյդոյանը:
Ի թիվս այլնի, քննարկվել են հետևյալ հարցերը․
• Տեղեկատվության ազատությունը և տեղեկատվություն ստանալու սահմանափակումները, ապատեղեկատվության դեմ պայքար, գործնական խնդիրները
• Մինչդատական և դատական վարույթների լուսաբանման առանձնահատկությունները
• Խոսքի ազատության սահմանափակումները, պատվի, արժանապատվության (զրպարտությունից) պաշտպանությունը
• Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի, փաստաբանների հետ ԶԼՄ֊ների համագործակցության առանձնահատկությունները
• Ատելության խոսքի իրավական բովանդակությունը և կանխարգելման միջազգային և ներպետական միջոցները:
Աշխատաժողովը տեղի է ունեղել Ծաղկաձոր քաղաքում՝ Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Բեռնել
Վերադառնալ