ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
03.07.2024 20:21Հարգելի՛ փաստաբաններ,
Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Սյունիքի մարզերում տեղի ունենալիք մարզային համակարգողների ընտրություններին ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտն ամբողջացրել և խմբագրել է նշված մարզերում գործունեություն իրականացնող փաստաբանների ցուցակները ( ընտրողների ցուցակներ):
Ցուցակները՝ ըստ մարզերի, ներկայացվում է ստորև.
- Շիրակի մարզի փաստաբանների ցուցակ,
- Լոռու մարզի փաստաբանների ցուցակ,
- Արմավիրի մարզի փաստաբանների ցուցակ,
- Արագածոտնի մարզի փաստաբանների ցուցակ,
- Արարատի մարզի փաստաբանների ցուցակ,
- Սյունիքի մարզի փաստաբանների ցուցակ
Խնդրում ենք նախապես ուսումնասիրել ցուցակները և դրանցում անճշտություն լինելու դեպքում ամենաուշը ընտրություններից մեկ աշխատանքային օր առաջ դիմել ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտ՝ անճշտությունը շտկելու համար։
Հիշեցնենք, որ մարզի փաստաբանների ցուցակումհաշվառվում են այն փաստաբանները, որոնք՝ ա) հաշվառված են և գործունեություն են իրականացնումտվյալ մարզում, կամ բ) հաշվառված չեն տվյալ մարզում, սակայն մշտական հիմունքներով գործունեություն ենիրականացնում տվյալ մարզում:
Պալատի ընդհանուր դեպարտամենտը մարզիփաստաբանների ցուցակը կազմելիս հիմք է ընդունումփաստաբանի անձնական գործում նշված հասցեն, բացառությամբ այն դեպքի, երբ՝ տվյալ փաստաբանըկամ մարզային համակարգողը ներկայացրել է դիմում և տվյալ փաստաբանի այլ հասցեի մասին ապացույցներ:
Ստորև մարզային համակարգողներիընտրությունների անցկացման վայրը և ժամանակը՝ ըստ մարզերի.
ՄԱՐԶ |
ԺԱՄԱՆԱԿ |
ՎԱՅՐ |
Շիրակի մարզ |
08.07.2024թ. ժամը 12:00-ից 13:00 |
ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9 |
Լոռու մարզ |
08.07.2024թ. ժամը 16:00-ից 17:30 |
ք. Վանաձոր, Մյասնիկյան 6շ., 37 տարածք |
Արմավիրի մարզ |
09.07.2024թ. ժամը 10:30-ից 12:00 |
ք. Արմավիր, Հանրապետության 28 |
Արագածոտնի մարզ |
09.07.2024թ. ժամը 14:00-ից 15:00 |
ք. Աշտարակ, Ակադեմիկոս Ղափանցյան 2/4-2/5 |
Արարատի մարզ |
12.07.2024թ. ժամը 10:00-ից 11:30 |
ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 60շ. |
Սյունիքի մարզ |
12.07.2024թ. ժամը 17:00-ից 18:00 |
ք. Կապան, Ա. Մանուկյան 1ա շենք, 19 |
ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտ
Բեռնել
Վերադառնալ