ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ

04.07.2024 22:22

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ

 Փաստաբանական ակադեմիայի 76 շրջանավարտի այսօր շնորհվել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

Արտոնագրման արարողությունը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո:

Ողջույնի խոսքով և հավակնորդներին ուղղված շնորհավորական ուղերձներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկոտոր Արա Զոհրաբյանը:

Ամբիոնից հավակնորդներին շնորհավորել են նաև Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Գայանե Դեմիրչյանը և Կարեն Մեժլումյանը:

Փաստաբանության ոլորտում առաջին բարդ խնդիրը հաղթահարած՝ Փաստաբանական ակադեմիան հաջողությամբ ավարտած շրջանավարտները, այսօր հավակնորդի աթոռից սպասում էին փաստաբանական համայնքին միանալու և մասնագիտական սկզբունքներին հավատարիմ լինելու երդման իրենց հերթին: 

Մինչ Փաստաբանների պալատի արտոնագրերի շնորհման խորհրդի հանդիսավոր նիստի մեկնարկը, շնորհակալական խոսք են հղել նաև հավակնորդներ Գրիգոր Չապանյանը և Զարինե Ոսկանյանը՝ երկուստեք նշելով, որ փաստաբանական համայնքին միանում են ամենայն պատասխանատվությամբ և մասնագիտական գործունեությունն իրականացնելիս լինելու են երդմանը հավատարիմ:

Այնուհետև, ելույթներին հաջորդել են փաստաբանների հանդիսավոր երդման և արտոնագրերի հանձնման  պաշտոնական արարողությունները:



Բեռնել

Վերադառնալ