ՀՀ Փաստաբանների Պալատ

Մեր փաստաբանները ԱԺ-ում - Էդմոն Մարուքյանի պահանջը արդարադատության նախարարությանը. «անվավեր ճանաչել ՀԿ-ների լուծարման մասին որոշումը»

03.10.2012 10:51

 

Երեկ ԱԺ քառօրյայի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարությունների ժամանակ անդրադարձավ 2011 թվականիմայիսի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած «2008 թվականի Հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքին:

Նա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից պահանջեց վերանայել օրենքի կիրարկման անօրինական պրակտիկան և անվավերճանաչել հասարակական կազմակերպությունների լուծարման մասին որոշումը` հանելով լուծարված կազմակերպությունների անունները լուծարված կազմակերպությունների ցանկից:

Էդմոն Մարուքյանի խոսքով` այս օրենքի սխալ կիրառման արդյունքում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, անհատ ձեռներեցների և այլ կազմակերպությունների հետ միասին լուծարել է նաև մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, որը ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի ակնհայտ խախտում է:

«Ինձ են դիմել մի շարք հասարակական կազմակերպություններ` խնդրելով այս հարցը ԱԺ-ում բարձրացնել և պաշտպանել իրենց շահերը: Այսկազմակերպություններից են` «Թռիչք», «Լոռու զարգացման կենտրոն», «Անվտանգ մանկություն», «Առողջ կյանք», «Երիտասարդական ալիք», «Բանալի», «Ապոլոն», «ԱՌՈՂՋ ԼՈՌԻ», «Վանաձորի առողջ հասարակություն», «Թագավորանիստ կրթամշակութային բարեգործական կենտրոն», «Անաղարտ Լոռի», «Մանչուկ», «Խուլերի կրթամշակութային կենտրոն» և բազմաթիվ այլ ՀԿ-ներ»,- ասաց Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ ՀՀՍահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցականմիություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունք: Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքովնախատեսված դեպքերում՝ դատական կարգով:

Անկախ պատգամավորը հայտնեց, որ նշված գործողությամբ պետական լիազորված մարմինը խախտել է նաև «Հասարակականկազմակերպությունների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող էընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Աղբյուրը` Իրավաբան.net



Բեռնել

Վերադառնալ