ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ»․ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

03.07.2024 18:31

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ  ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ»․ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում հանրային պաշտպանների համար իրականացվել է «Իրավաբանական օգնության տրամադրումը  ապաստան հայցողներին» թեմայով աշխատաժողով:

Բանախոսությամբ հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, փորձագետ Արսեն Նիկողոսյանը, ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Մարինե Անտոնյանը:

Ներկա են եղել նաև Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը:

Աշխատաժողովին քննարկվել են մի շարք առանցքային հարցեր ինչպիսիք են՝ Ապաստան հայցողների հետ արդյունավետ հաղորդակցությունը, Իրավաբանական օգնության չափանիշներն ապաստանի վարույթում, Ապաստանի իրավունքի ներպետական և միջազգային պաշտպանության հիմնական չափանիշներն ու սկզբունքները և այլն:

Քննարկումների ընթացքում իրականացվել է նաև միջազգային պաշտպանության  կարիքների գնահատում:

Նշենք նաև, որ աշխատաժողովն իրականացվել է Աղվերանում` Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ֊ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցչության  (UNHCR կամ ՄԱԿ ՓԳՀ) հետ համագործակցությամբ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի շրջանակներում:


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ