ՀՀ Փաստաբանների Պալատ

ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

19.06.2024 17:14

ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հարգելի՛ փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը հայտարարում է Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրով նախատեսված աշխատասենյակից՝ 2024 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում անվճար օգտվելու համար հայտեր ներկայացնելու ժամանակահատված:

Աշխատասենյակից օգտվելու հայտերն ընդունվում են 2024թ-ի հունիսի 19-ից մինչև 26-ը ներառյալ: Հայտերը կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով (ստորագրված և սկանավորված տարբերակով) i[email protected] էլ․ հասցեին, ինչպես նաև կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ հասցեում: Փոստով ուղարկված հայտերն ընդունված չեն համարվի, եթե հասցեատերը փոստային առաքանին փաստացի ստանա 2024 թվականի հունիսի 26-ից հետո:

Տեղերը սահմանափակ են. առկա է ընդամենը 20 աշխատատեղ:

Ծրագրով սահմանված պահանջներին համապատասխանող հավակնորդներըի հետ կանցկացվի հարցազրույց: Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի հունիսի 27-ին, ժամը 12։00-ից սկսած՝ հայտատուների հետ նախապես համաձայնեցված ժամին։

Հիշեցում. ՀՀ ՓՊ Երիտասարդական խորհրդի կանոնագրքի համաձայն` Երիտասարդ փաստաբան է համարվում (1) ոչ ավել, քան երեք տարվա փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանը` անկախ տարիքից, ինչպես նաև (2) մինչև երեսուն տարեկան փաստաբանը` անկախ փաստաբանական ստաժից:

Ծանուցում

Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի իրականացումն ուղղված է Երիտասարդ փաստաբանների մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին աջակցելուն:

Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կողմից ընտրված փաստաբանները հնարավորություն կստանան իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնել ք. Երևան, Զաքյան 7, 2-րդ հարկ, թիվ 9 սենյակ հասցեում գտնվող աշխտասենյակում, որը տրամադրվելու է անվճար: Միևնույն ժամանակ, հասարակությանն անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով, Աշխատասենյակն օգտագործելու ժամակահատվածում, յուրաքանչյուր Շահառու կիսամյակի ընթացքում պետք է Հանրային պաշտպանի գրասենյակի առաջարկով անվճար իրավաբանական օգնություն տրամադրի քաղաքացիներին:

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

 

Բեռնել Աշխատասենյակից օգտվելու համար հայտի ձևը



Բեռնել

Վերադառնալ