ՀՀ Փաստաբանների Պալատ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

14.06.2024 14:39

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 14.06.2024 թվականին ամփոփել է «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում  և «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց որակավորման քննությունների առաջին (գրավոր) փուլի արդյունքները՝ ըստ ծածկագրերի:

«Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանցից գրավոր քննություններին մասնակցել է ընդհանուր 106 հավակնորդ (այդ թվում նախորդ՝ 2023 թվականի  գարնան և աշնան որակավորման քննությունները չհանձնած և վերստին քննության մասնակցող հավակնորդները), որոնցից գրավոր քննությունը չի հանձնել 14 հավակնորդ:

«Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանցից գրավոր քննություններին մասնակցել է ընդհանուր 5 հավակնորդ, որոնցից ոչ մեկը գրավոր փուլը չի հանձնել:

2024թ. հունիսի 14-ին ժամը 17:00-ին ք.Երևան, Զաքյան 7-2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի շենքի 4-րդ հարկի մեծ դահլիճում բացվելու են կնքված արկղերը՝ քննական աշխատանքների նույնականացման նպատակով:

 

Բեռնել Հանձնաժողովի  որոշումները

Որոշում 3/1-Ա

Որոշում 3/2-Ա


Բեռնել «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց   Քաղաքացիաիրավական ուղղվածության աշխատանքների հեղինակների ցանկը

Բեռնել «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց Քրեաիրավական ուղղվածության աշխատանքների հեղինակների ցանկը

Բեռնել «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում  նշված անձանց   Քաղաքացիաիրավական ուղղվածության աշխատանքների հեղինակների ցանկը

Բեռնել «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում  նշված անձանց   Քրեաիրավական ուղղվածության աշխատանքների հեղինակների ցանկը



Բեռնել

Վերադառնալ