ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՅՍՕՐ ԴԱՐՁԱՎ 100 ՏԱՐԵԿԱՆ

10.06.2024 15:24

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՅՍՕՐ ԴԱՐՁԱՎ 100 ՏԱՐԵԿԱՆ

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության ամենատարեց փաստաբանի՝ Հրաչիկ Գոգինյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն այցելել են հոբելյարին՝ ծննդյան տոնի առթիվ շնորհավորելու համար:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն անձամբ իր և  Փաստաբանների պալատի անունից շնորհավորել է ավագ գործընկերոջը՝ մաղթելով, որ նա շարունակի վայելել հարազատների, բարեկամների և շրջապատի հարգանքը, սերն ու ուշադրությունը:

Նշենք նաև, որ Հրաչիկ Գոգինյանը Հայրենական պատերազմի վետերան է:

 



Բեռնել

Վերադառնալ