ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 2024Թ․ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
10.06.2024 12:31«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը հայտարարում է 2024թ. աշնանային հոսքի ընդունելության մեկնարկը։
Ընդունելության քննություններին մասնակցելու դիմումներն ընդունվելու են ք. Երևան, Զաքյան 7-3 հասցեով (3-րդ հարկ) 2024թ. հունիսի 7-ից մինչև 2024թ․ հունիսի 24-ը (ներառյալ)՝ աշխատանքային օրերին, ժամը 11.00-18.00-ն։
Փաստաթղթերն առձեռն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած լինելը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի, վկայագրի) բնօրինակները, որոնք ուսումնասիրվելուց անմիջապես հետո վերադարձվելու են դիմորդին։
Ընդունելության դիմումները կարող են ներկայացվել նաև փոստով, ինչպես նաև էլեկտրոնային հատուկ հարթակի միջոցով, որի դեպքում ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընդունելության հանձնաժողովն իրավասու է պահանջելու ներկայացնել անձնագրի և բարձրագույն կրթություն ստացած լինելու մասին դիպլոմի բնօրինակը։
Ընդունելության դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ ձևաթղթերը ներկայացված են ստորև
- ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- ԱՌԿԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՐԴԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ /PDF/
- ԱՌԿԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՐԴԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
- ՀԵՌԱՎԱՐ ԵՂԱՆԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՐԴԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ /PDF/
- ՀԵՌԱՎԱՐ ԵՂԱՆԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՐԴԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
- ՀԱՏՈՒԿ ԴԻՄՈՐԴԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ /PDF/
- ՀԱՏՈՒԿ ԴԻՄՈՐԴԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
- ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎ /PDF/
- ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎ
- ԼԻԱԶՈՐԱԳԻՐ /PDF/
- ԼԻԱԶՈՐԱԳԻՐ
Էլեկտրոնային հատուկ հարթակի միջոցով դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝
Առկա դիմումի ձև՝ https://www.jotform.com/form/241581151891457
Հեռավար դիմումի ձև՝ https://www.jotform.com/form/241581320892456
Հատուկ դիմորդի դիմումի ձև՝ https://www.jotform.com/form/241581831177459
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010)606-608 կամ (096)200-625 հեռախոսահամարներով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Ընդունելության քննության մասնակցության վճարը կազմում է 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
Գումարն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝
ԲԱՆԿ ԵՎ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ՝
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ, 2050022590131001
ՍՏԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամ
ՆՊԱՏԱԿԸ՝ ընդունելության քննության մասնակցության վճար, (անուն ազգանուն, եթե վճարողն այլ անձ է)
Բեռնել
Վերադառնալ